Connect with us

Քաղաքականություն

Անկարայում կարծում են, որ Ռուսաստանին չի հաջողվել կարգավորել իրավիճակը Ղարաբաղում

Հրապարակված է

,

Ռուսաստանը այն երկրներից է, որի հետ Թուրքիային հաջողվել է առավել առողջ հարաբերություններ կառուցել: Այսպիսի կարծիք է չորեքշաբթի օրը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը:

«Ռուսաստանը, թերեւս, այն երկրներից է, որի հետ մեզ հաջողվել է առողջ երկխոսություն հաստատել շարունակվող քաոսի պայմաններում, չնայած կան բազմաթիվ թեմաներ, որոնց շուրջ մենք չենք կարող համաձայնվել: Մենք կարող ենք խնդիրներ ունենալ, բայց կարող են լինել նաեւ ոլորտներ, որոնցում մենք կարող ենք միասին աշխատել: Եթե այս առումով ինչ-որ բան փոխվի, ապա Թուրքիան անկեղծորեն կհայտարարի այդ մասին»,- ընդգծել է Օքթայը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, հանրապետության փոխնախագահը կրկին կարծիք է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չի կարող կարգավորվել առանց Թուրքիայի: «Ռուսաստանը փորձեց լուծում գտնել եւ բանակցություններ վարել երկու երկրների ղեկավարների հետ, բայց դա չհաջողվեց անել: Այն, որ Թուրքիան ներկա չէր սեղանի շուրջ, մեծ բացթողում էր: Ալիեւն ասել է, որ առանց Թուրքիայի ոչ մի լուծում չի կարող լինել»,- ասել է Օքթայը:

Նա նաեւ հաստատեց Ադրբեջան զինվորականներ ուղարկելու Անկարայի պատրաստակամությունը` ղարաբաղյան հակամարտության մեջ սատարելու համար: «Մեր նախագահը այդ մասին հայտարարել է առաջին օրվանից: Թուրքիան չի տատանվի, մեր նախագահը չի տատանվի այս հարցում»

Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Հրապարակված է

,

Հրապարակեց՝

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։

«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:

Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:

Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։

Շարունակել կարդալ

Քաղաքականություն

The New York Times-ը բացահայտել է Թրամփի եւ Էրդողանի միջեւ կնքված գործարքը

Հրապարակված է

,

Հրապարակեց՝

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ, ում Թրամփն ի դեպ, համարում է իր ընկերը, գործարք է կնքված եղել, կապված ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Halkbank-ի դեմ սկսված հետաքննության դադարեցման հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը նկատում է, էր Էրդողանին հաջողվել է հասնել այն բանին, որ այդ բանկի դեմ քննությունը դադարեցվի։ Իսկ պատմությունը հետեւյալն է։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուլացրել է սանկցիաները Իրանի հանդեպ, Միջուկային գործարքի համաձայնագրից հետո, Թրամփը, հաջորդելով Օբամային, այդ քաղաքականությանը վերջ է տվել, եւ էլ ավելի խստացրել հակաիրանական սանկցիաները, սանկցիոն քաղաքականությունը դարձնելով ռեգիոնում իր գծի հիմքը։ Halkbank-ը խախտել է այդ սանկցիաները եւ ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննություն վերջինիս դեմ։ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել տալ հետաքննություն եւ վերջինս, ըստ պարբերականի, համաձայնել է։

Թրամփի հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող երկու մարդ Վիլյամ Բարրը եւ Մեթյու Վիթակերը ճնշում են գործադրել դաշնային դատախազների դեմ, որպեսզի նրանք հնարավորինս արագ հանեն մեղադրանքները թուրքական բանկի վրայից։ Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի կեսերին Բարրը, որը այն ժամանակ ԱՄՆ Գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպել է այն ժամանակվա Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանի հետ եւ խնդրել դադարեցնել հետաքննությունը Halkbank-ի գործով կասկածյալների հանդեպ։ Սակայն Բերմանը հրաժարվել է դա անել, եւ արդյունքում աշխատանքից ազատվել է։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել Բերմանին՝ Էրդողանի խնդրանքի պատճառով, որը կայանում է թուրքական բանկի հանդեպ հետաքննության դադարեցման մեջ։ Ըստ Բոլթոնի, նախագահ Թրամփը Էրդողանին ասել է, որ ինքը հոգ կտանի, որպեսզի Halkbank-ի գործերը կարգավորվեն, երբ փոխի Օբամայի թիմակից մարդկանց իրեն հավատարիմներով։

Հրապարակ օրաթերթ

Շարունակել կարդալ

Trending