
Հրապարակված է
2 տարի առաջ,
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին, որի թարգմանությունը ներկայացվում է ստորև.
Libération – Պարոն վարչապետ, ինչո՞ւ չի գործում հրադադարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Որովհետև Ադրբեջանը, ըստ էության, մերժեց դա: Չնայած հայտարարությունն ընդունվել է համատեղ, բայց նաև ակնհայտ է, որ Թուրքիան թույլ չի տվել Ադրբեջանին պահպանել հրադադարի պայմանավորվածությունը: Որովհետև դեռ հնարավոր հրադադարի քննարկումների ժամանակ Թուրքիայի նախագահը հրապարակային հայտարարեց, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Եվ այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ առանց Թուրքիայի միջամտության այս պատերազմը չէր սկսի, որովհետև Թուրքիան է Ադրբեջանին քաջալերել հարձակվել: Հարձակմանը մասնակցում են և մասնակցել են թուրքական ստորաբաժանումներ: Պատերազմական գործողությունների ղեկավարմանը մասնակցում են թուրք բարձրաստիճան զինվորականներ, և Թուրքիան է, որ Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ղարաբաղյան հակամարտության գոտի և նրանց ներգրավել Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված հարձակմանը:
Եվ սա պատահական չէր: Որովհետև այս ամենը պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է, մասնավորապես, Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Դա ծավալապաշտական և կայսերական քաղաքականություն է: Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք:
Libération – Հայաստանի Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը 2020թ. հոկտեմբերի 9-ին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը «բավականաչափ ռազմական թիրախներ ունի առաջնագծի մոտ»: Ինչո՞ւ թիրախավորել Գյանջան Ադրբեջանում հրադադարի ընթացքում՝ ռիսկի տակ դնելով նաև խաղաղ բնակիչներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դուք ասում եք՝ «հրադադարի ընթացքում»: Հրադադար չի եղել: Ընդհակառակը, այդ հրադադարի համաձայնության ընթացքում Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հրթիռակոծումը կրկնապատկվել է: Եվ ես ուզում եմ ընդամենը մեկ փաստ բերել. տեսնելով, որ ոչ մի կերպ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից հետո առնվազն քաղաքացիական ենթակառուցվածքների՝ բնակելի տների, գյուղերի բնակավայրերի հրթիռակոծությունը հնարավոր չի լինում դադարեցնել, Ղարաբաղի Պաշտպանության բանակը որոշել է պատասխանել: Եվ այդ պատասխանից հետո Ստեփանակերտն այլևս չի ռմբահարվում: Համենայնդեպս, դրան հաջորդած օրերին:
Libération – Դա՞ է պատճառը, որ վերջերս կոչ արեցիք կամավորներին միանալ ճակատին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Որովհետև սա ուղղակի քաղաքական պատերազմ չէ: Սա հայ ժողովրդի ցեղասպանության փորձ է: Եվ հայ ժողովուրդը պետք է ինքն իրեն պաշտպանի, ինչպես և ցեղասպանության սպառնալիքի ներքո գտնվող ցանկացած ժողովուրդ: Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո:
Libération – Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան:
Libération – Իսկ ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Մոտավորապես նույնը: Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում:
Libération – Հակամարտության սկզբնավորումից 30 տարի անց Հայաստանը համաձա՞յն է բանակցությունների և ի՞նչ պայմաններում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք Մոսկվայում այդ համաձայնությունը ձեռք ենք բերել, և այնտեղ հստակ նկարագրված է: Իհարկե, մենք պատրաստ ենք բանակցությունների: Եվ եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում:
Ձեզ կհետաքրքրի ՆԱԵՎ
-
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
-
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են
-
Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo
-
Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը
-
Մեր խիզախներն անմահ են. Մխիթարյանը նոր գրառում է կատարել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:
Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։
Քաղաքականություն
The New York Times-ը բացահայտել է Թրամփի եւ Էրդողանի միջեւ կնքված գործարքը

Հրապարակված է
2 տարի առաջ,
31.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ, ում Թրամփն ի դեպ, համարում է իր ընկերը, գործարք է կնքված եղել, կապված ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Halkbank-ի դեմ սկսված հետաքննության դադարեցման հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը նկատում է, էր Էրդողանին հաջողվել է հասնել այն բանին, որ այդ բանկի դեմ քննությունը դադարեցվի։ Իսկ պատմությունը հետեւյալն է։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուլացրել է սանկցիաները Իրանի հանդեպ, Միջուկային գործարքի համաձայնագրից հետո, Թրամփը, հաջորդելով Օբամային, այդ քաղաքականությանը վերջ է տվել, եւ էլ ավելի խստացրել հակաիրանական սանկցիաները, սանկցիոն քաղաքականությունը դարձնելով ռեգիոնում իր գծի հիմքը։ Halkbank-ը խախտել է այդ սանկցիաները եւ ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննություն վերջինիս դեմ։ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել տալ հետաքննություն եւ վերջինս, ըստ պարբերականի, համաձայնել է։
Թրամփի հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող երկու մարդ Վիլյամ Բարրը եւ Մեթյու Վիթակերը ճնշում են գործադրել դաշնային դատախազների դեմ, որպեսզի նրանք հնարավորինս արագ հանեն մեղադրանքները թուրքական բանկի վրայից։ Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի կեսերին Բարրը, որը այն ժամանակ ԱՄՆ Գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպել է այն ժամանակվա Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանի հետ եւ խնդրել դադարեցնել հետաքննությունը Halkbank-ի գործով կասկածյալների հանդեպ։ Սակայն Բերմանը հրաժարվել է դա անել, եւ արդյունքում աշխատանքից ազատվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել Բերմանին՝ Էրդողանի խնդրանքի պատճառով, որը կայանում է թուրքական բանկի հանդեպ հետաքննության դադարեցման մեջ։ Ըստ Բոլթոնի, նախագահ Թրամփը Էրդողանին ասել է, որ ինքը հոգ կտանի, որպեսզի Halkbank-ի գործերը կարգավորվեն, երբ փոխի Օբամայի թիմակից մարդկանց իրեն հավատարիմներով։
Հրապարակ օրաթերթ

Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են

Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

You must be logged in to post a comment Login