Քաղաքականություն
Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք

Հրապարակված է
2 տարի առաջ,

«Ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ ամեն ծառի, քարի, սանտիմետրի, միլիմետրի համար, և անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու»,- այսօր իր ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտնել է, որ Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք ու պոտենցիալ՝ իր առջև դրված խնդիրը լուծելու համար:
«Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու որևէ բանից: Թույլ չենք տալու ներքին և արտաքին որևէ ուժի կասկած սերմանել ազատ և երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից»,- ասել է Փաշինյանը:
«Ադրբեջանի հանրությունը հաղթանակի լուրը չի ստանալու, հայ ժողովուրդը կռվելու է անմնացորդ»,- նշել է ՀՀ վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ ամբողջությամբ.
«Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր:
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով։
Մեկ ամիս առաջ՝ նրանք Արցախը արագ նվաճելու, Արցախը կործանելու, ծնկի բերելու խնդիր էին դրել իրենց առաջ:
Բայց այսօր Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է եւ այս ամենը առաջին հերթին մեր հերոսական բանակի, մեր հերոսական ժողովրդի, մեր հերոսական մարդու շնորհիվ:
Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս. Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը անսասան:
Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարը ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին, փլուզելով նրա ունեցած իլյուզիաները:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն օր, ամեն րոպե, ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին:
Ադրբեջանի հանրությունը, սակայն, այդ լուրը չի ստանալու եւ այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները:
Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ ամեն միլիմետրի համար եւ անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու:
Հենց այս պահը հասունացնելն է Արցախի պաշտպանության բանակի խնդիրը եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք, թեւ ու թիկունք լինենք Արցախի Հանրապետությանը, Պաշտպանության բանակին:
Վերը շարադրված խնդիրները լուծելու համար մեզ հարկավոր է ժողովրդական ուժերի բացառիկ համախմբում եւ կարգապահություն: Ռազմական դրության, առավելեւս մարտական պայմաններում պիտի գործի հրամանները անվերապահորեն եւ առանց քննարկման կատարելու տրամաբանությունը, հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության եւ որ կարևոր է նաև հանրային արգահատանքի:
Որեւէ բան, որեւէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետեւ խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է եւ մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում:
Սիրելի ժողովուրդ.
Ես տեղյակ եմ, որ երեկվա իմ ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել: Եւ անկեղծ ասած, տարօրինակ չթվա ուրախ եմ դրա համար: Այդ ելույթը ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցողականությունը եւ նաև հայ ժողովրդի հաստատակամությունը՝ Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ:
Երկու խնդիրն էլ լուծվալ են են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձեւով: Եւ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար:
Մեր խնդիրը ահա, երեկվա ելույթի արդյունքում առաջացած էներգիան վեր ածել կոնկրետ գործի: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի: Այս տրամաբանությունն է, որ պիտի գործի այս օրերին:
Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին: Շնորհակալ հայ ժողովուրդը այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա: Երբեք չի մոռանա:
Եւ առավելեւս այս ֆոնին մեզ մնում է ամրացնել մեր կամքը, մեկտեղել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:
Այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ ու անփոխարինելի առաջնահերթություն ու մենք կհաղթենք:
Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումը աշխարհում։ Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում և բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը։ Ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։
Սա հնարավոր է դարձել, այդ թվում, մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի և հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա, պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ հաղթանակները վայելելու հայ ժողովրդի իրավունքը:
Եկեք պայմանավորվենք, որ մենք չենք վախենալու ոչինչից: Թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ: Մենք չենք վհատվելու նույնիսկ մեր սխալներից, վրիպումներից, անհաջողություններից:
Այս ամենը չի փոխելու վերը շարադրված մեր ռազմավարությունը, որովհետեւ՝
Մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս,
Եւ տեսել քմծիծաղը ստի,
Բայց մեր կամքը ամուր է քարից էլ,
Մեր ոգին հանձնվել չգիտի:
Եւ ուրեմն՝ դու հաղթող ես հայ ժողովուրդ: Գնա եւ վերցրու քո հաղթանակը, կանգնիր եւ կերտիր քո հաղթանակը: Եւ վստահ եղիր, քո ընտրած կառավարությունը ոչ մի րոպե ոչ մի վայրկյան չի շեղվել եւ չի շեղվելու այս հաղթանակի ճանապարհը քեզ ցույց տալու իր գործից ու պարտականությունից:
Եւ ուրեմն,
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի հանրապետությունը,
Կեցցե հայոց բանակը
Եւ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում,
ազատ եւ երջանիկ Արցախում»,- ուղերձում ասել է վարչապետ Փաշինյանը:
Ձեզ կհետաքրքրի ՆԱԵՎ
-
Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)
-
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
-
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
-
Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են
-
Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:
Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։
Քաղաքականություն
The New York Times-ը բացահայտել է Թրամփի եւ Էրդողանի միջեւ կնքված գործարքը

Հրապարակված է
2 տարի առաջ,
31.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ, ում Թրամփն ի դեպ, համարում է իր ընկերը, գործարք է կնքված եղել, կապված ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Halkbank-ի դեմ սկսված հետաքննության դադարեցման հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը նկատում է, էր Էրդողանին հաջողվել է հասնել այն բանին, որ այդ բանկի դեմ քննությունը դադարեցվի։ Իսկ պատմությունը հետեւյալն է։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուլացրել է սանկցիաները Իրանի հանդեպ, Միջուկային գործարքի համաձայնագրից հետո, Թրամփը, հաջորդելով Օբամային, այդ քաղաքականությանը վերջ է տվել, եւ էլ ավելի խստացրել հակաիրանական սանկցիաները, սանկցիոն քաղաքականությունը դարձնելով ռեգիոնում իր գծի հիմքը։ Halkbank-ը խախտել է այդ սանկցիաները եւ ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննություն վերջինիս դեմ։ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել տալ հետաքննություն եւ վերջինս, ըստ պարբերականի, համաձայնել է։
Թրամփի հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող երկու մարդ Վիլյամ Բարրը եւ Մեթյու Վիթակերը ճնշում են գործադրել դաշնային դատախազների դեմ, որպեսզի նրանք հնարավորինս արագ հանեն մեղադրանքները թուրքական բանկի վրայից։ Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի կեսերին Բարրը, որը այն ժամանակ ԱՄՆ Գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպել է այն ժամանակվա Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանի հետ եւ խնդրել դադարեցնել հետաքննությունը Halkbank-ի գործով կասկածյալների հանդեպ։ Սակայն Բերմանը հրաժարվել է դա անել, եւ արդյունքում աշխատանքից ազատվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել Բերմանին՝ Էրդողանի խնդրանքի պատճառով, որը կայանում է թուրքական բանկի հանդեպ հետաքննության դադարեցման մեջ։ Ըստ Բոլթոնի, նախագահ Թրամփը Էրդողանին ասել է, որ ինքը հոգ կտանի, որպեսզի Halkbank-ի գործերը կարգավորվեն, երբ փոխի Օբամայի թիմակից մարդկանց իրեն հավատարիմներով։
Հրապարակ օրաթերթ

Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են

Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

You must be logged in to post a comment Login