Հասարակություն

Քաղաքապետարանում ջոկատի փոխարեն ՀԿ են ստեղծել

Հրապարակված է

,

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շուրջ մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ իր գլխավորությամբ ձևավորում է ջոկատ ու մեկնելու է ռազմաճակատ, սակայն մինչ օրս չկա տեղեկատվություն թե ինչ փուլում է ջոկատի ձևավորումը, դեռ ավելին` կա ինֆորմացիա, որ չի ստացվում ձևավորել այդ ջոկատը:

Այսօր ստացանք մեկ այլ տեղեկություն։ Պարզվում է՝ Հայկ Մարությանն այս ժամանակը ծախսել է հասարակական կազմակերպություն ստեղծելու վրա և հիմա քաղաքապետարանի, վարչական շրջանների ու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների բոլոր աշխատողներին ներքին կարգով ստիպում են` կամավոր, բայց պարտադիր սկզբունքով փող փոխանցել այդ ՀԿ-ի հաշվին: Հարց է ծագում՝ եթե փողի խնդիր ունեիք` ինչու պատերազմական օրերին Ավագանու որոշմամբ միլիարդներ փոխանցեցիք ավտոբուսների ու ավտոկայանատեղիի կառուցման համար, իսկ հիմա պահանջում եք, որ դպրոցի կամ մշակույթի տան, ցածր աշխատավարձով յոլա գնացող, աշխատակիցները ձեզ փող տան, որ ջոկատ կազմեք ու գնաք ճակատ։

Հրապարակ օրաթերթ

Մեկնաբանել

Trending