Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել շարունակվող թուրք-ադրբեջանական հարձակումների մասին՝ նշելով.
«Թուրքական կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերը ահաբեկիչների հետ միասին շարունակում են ինտենսիվ ռազմական գործողությունները առաջնագծի տարբեր ուղղություններով, ներառյալ՝ Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:
Նրանց նպատակն է Արցախում հայերի էթնիկական բնաջնջումը»: