Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է Արցախի անկախության ճանաչման բանաձևը, որով նաև կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին ճանաչել Արցախի անկախությունը` Հայկական լեռնաշխարհում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին հայտնում է Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջը: