Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Նա նշել է, որ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։
Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Արայիկ Հարությունյանը վստահել է գեներալ Միքայել Արզումանյանին։ «Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները»,-գրել է Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում։