ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Պետքարտուղարը կողմերին կոչ է արել կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները, ինչպես նաև վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը:
«Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու»,-գրել է Պոմպեոն: