Վիդեո

Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ․ Ն. Փաշինյան

Հրապարակված է

,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը։

«Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաև Նյու-Դելիից. արձանագրել, որ Թուրքիան կազմակերպել է ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումն Ադրբեջան, և առանց Թուրքիա այդ պատերազմը չէր սկսի:

Արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական խմբավորումների նախահարձակ գործողությունները, արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, ցեղասպանության վտանգի առաջ, այս համատեքստում կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» (remedial secession) բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար ու ճանաչել նրա անկախությունը»,- գրել է Փաշինյանը:

Մեկնաբանել

Trending