Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է տեսանյութ. մարտի դաշտում թողնված ադրբեջանցի ռազմագերին պատմում է, որ բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, Արցախի դեմ կռվում են նաև օտարերկրյա զինյալներ, որոնք այլ լեզուներով էին խոսում: Պատմում է նաև իր նկատմամբ հայկական կողմի հոգատարության մասին: