Ամերիկացի հանրահայտ դերասան Շոն Փենը Թվիթերում կիսվել է Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի առիթով իր մտահոգություններով:
«Մինչ մեզնից շատերը հանգիստ նստած են իրենց տեղերում, Թրամփի ընկեր Էրդողանը սպանդի է ենթարկում հայերին՝ մեր կողմից տրամադրված զենքով։ Ամերիկան այդպիսի երկիր չէ»,- գրել է դերասանը:
Շոն Փենը կոչ է արել գալիք ընտրություններում քվեարկել Բայդենի օգտին՝ հանուն Ամերիկայի վերածննդի: