Քաղաքականություն

Ադրբեջանի ագրեսիայի շարունակման դեպքում ԱՄՆ-ը պետք է ճանաչի Արցախի անկախությունը

Հրապարակված է

,

ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանը «Թվիթեր»-ի իր էջում կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը:

Նա նշել է, որ Ադրբեջանի ագրեսիայի շարունակման դեպքում ԱՄՆ-ն պետք է ճանաչի Արցախի անկախությունը։

«Չորս շաբաթ անց Ադրբեջանը խախտեց հրադադարի մասին երկու պայմանավորվածությունները եւ շարունակում է անխնա հարձակումներ իրականացնել Արցախի բնակչության վրա։ Ադրբեջանի ուղերձը միանշանակ է․ նա կողմ է բռնությանը, ոչ թե բանակցություններին։ ԱՄՆ-ն պետք է ազդանշան ուղարկի այն մասին, որ եթե Ադրբեջանի հարձակումը շարունակվի, մենք պատրաստ ենք Արցախի Հանրապետությունը ճանաչել որպես անկախ պետություն»,- նշել է նա։

Մեկնաբանել

Trending