Քաղաքականություն
ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար հետ

Հրապարակված է
2 տարի առաջ,

Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:
Ձեզ կհետաքրքրի ՆԱԵՎ
-
Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)
-
Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
-
Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
-
Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo
-
Հրապարակվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների ցանկը
-
Ջալալ Հարությունյանը մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Երևանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհրդի շրջանակում անցկացվող համատեղ նիստին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Նոյեմբերի 22-23-ին Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: Միջոցառումը կկայանա Երևանում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի նախաշեմին»,-ասել է նա:
Նախատեսվում է մտքերի փոխանակում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և կազմակերպության գործունեության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև հավանություն տալ մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացված ամփոփիչ հռչակագրին։
Քաղաքականություն
The New York Times-ը բացահայտել է Թրամփի եւ Էրդողանի միջեւ կնքված գործարքը

Հրապարակված է
2 տարի առաջ,
31.10.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ, ում Թրամփն ի դեպ, համարում է իր ընկերը, գործարք է կնքված եղել, կապված ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից Halkbank-ի դեմ սկսված հետաքննության դադարեցման հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը։ Պարբերականը նկատում է, էր Էրդողանին հաջողվել է հասնել այն բանին, որ այդ բանկի դեմ քննությունը դադարեցվի։ Իսկ պատմությունը հետեւյալն է։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման թուլացրել է սանկցիաները Իրանի հանդեպ, Միջուկային գործարքի համաձայնագրից հետո, Թրամփը, հաջորդելով Օբամային, այդ քաղաքականությանը վերջ է տվել, եւ էլ ավելի խստացրել հակաիրանական սանկցիաները, սանկցիոն քաղաքականությունը դարձնելով ռեգիոնում իր գծի հիմքը։ Halkbank-ը խախտել է այդ սանկցիաները եւ ամերիկյան իշխանությունները սկսել են հետաքննություն վերջինիս դեմ։ Էրդողանը խնդրել է Թրամփին դադարեցնել տալ հետաքննություն եւ վերջինս, ըստ պարբերականի, համաձայնել է։
Թրամփի հանդեպ լոյալ վերաբերմունք ունեցող երկու մարդ Վիլյամ Բարրը եւ Մեթյու Վիթակերը ճնշում են գործադրել դաշնային դատախազների դեմ, որպեսզի նրանք հնարավորինս արագ հանեն մեղադրանքները թուրքական բանկի վրայից։ Հրապարակման մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի կեսերին Բարրը, որը այն ժամանակ ԱՄՆ Գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում, հանդիպել է այն ժամանակվա Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեֆրի Բերմանի հետ եւ խնդրել դադարեցնել հետաքննությունը Halkbank-ի գործով կասկածյալների հանդեպ։ Սակայն Բերմանը հրաժարվել է դա անել, եւ արդյունքում աշխատանքից ազատվել է։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ABC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփը ցանկանում է աշխատանքից ազատել Բերմանին՝ Էրդողանի խնդրանքի պատճառով, որը կայանում է թուրքական բանկի հանդեպ հետաքննության դադարեցման մեջ։ Ըստ Բոլթոնի, նախագահ Թրամփը Էրդողանին ասել է, որ ինքը հոգ կտանի, որպեսզի Halkbank-ի գործերը կարգավորվեն, երբ փոխի Օբամայի թիմակից մարդկանց իրեն հավատարիմներով։
Հրապարակ օրաթերթ

Պեմզաշենում կատարված սպանությունների բացահայտման մանրամասներ․ ոստիկանության անդրադարձը (տեսանյութ)

Ադրբեջանական կողմի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Սերգեյ Լավրովը կայցելի Երևան

Ժամը 13։30-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները դադարեցվել են

Շոգն էլ պետք է չափ ունենա, վառվեցինք

Ադրբեջանի ԶՈՒ-ն փորձում է գրավել Բերդաշենը. WarGonzo

You must be logged in to post a comment Login