Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 474 նոր դեպք

Հրապարակված է

,

Հոկտեմբերի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 73 310 դեպք:

Հոկտեմբերի 22-ին կատարվել է 5 760 թեստ, հաստատվել է 2 474 նոր դեպք, առողջացել են 489-ը, 14 մահվան դեպք է արձանագրվել:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 58 (կին), 57 (տղամարդ), 83 (տղամարդ), 77 (կին), 74 (կին), 87 (կին), 66 (տղամարդ), 69 (կին), 61 (տղամարդ), 72 (տղամարդ), 72 (կին), 96 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 329 է:

Հոկտեմբերի 23-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 70 836
Բուժվողներ՝ 21 560
Առողջացածներ՝ 50 276
Մահվան ելքեր՝ 1145
Ընդհանուր թեստեր՝ 368 053:

Մեկնաբանել

Trending