Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի:
Այս մասին, Tasnim News-ի փոխանցմամբ, Իրանի նախագահ Ռոուհանին ասել է հինգշաբթի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, որի ընթացքում իրանական կողմը կարևորել է Ադրբեջանի և Հայաստանի տարածքներին մոտ Իրանի սահմանային գոտու անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
«Այս հարցում մեր դիրքորոշումը միանգամայն պարզ է, և մենք կարծում ենք, որ պատերազմը լուծում չէ, և (շարունակվող ճգնաժամը) պետք է լուծվի երկխոսության և բանակցությունների միջոցով», — ասաց Ռոուհանին Էրդողանին:
Որպես տարածաշրջանային երկու «հզոր երկրներ», ինչպես նշել է Ռուհանին, Իրանը և Թուրքիան կարող են միավորել իրենց ուժերը և Ռուսաստանի հետ համագործակցելով օգնել տարածաշրջանում վերականգնելու խաղաղությունն ու անվտանգությունը: