Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատավարությունը։ Վերադառնալով խորհրդակցական սենյակից, դատավորը հրապարակեց որոշումը՝ բավարարելով պաշտպանների գրավի միջնորդությունը։
Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: