Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է #50PLUS համազգային շարժումը

Հրապարակված է

,

«Հայաստան» համահայկական հիմնադրամը երեկ երեկոյան ազդարարեց «50
PLUS» համահայկական նախաձեռնության մեկնարկը, որն արդեն ԱՄՆ և Արմ
Եվրոպայի հայ համայնքներում բավական թափ է առել՝ ներգրավելով հազարավոր
մարդկանց: Սա որը մի նոր շրջափուլ է Հայրենիք-Սփյուռք արդեն բյուրեղացած
կապերի։ Նախաձեռնության տրամաբանությունն է հիմնադրամի նվիրատուներին
քաջալերել ընտրելու ամսական պարբերականությամբ աջակցելու «Հայաստան»
համահայկական հիմնադրամի ծրագրերին։ Դրա համար անհրաժեշտ է
Հիմնադրամի կամ նրա տեղական մարմինների կայքէջերում իրենց առցանց
վճարումները դարձնել ամենամսյա և փոխանցելու են 50 ԱՄՆ դոլար, եվրո կամ այլ
արժույթով համարժեք գումար:

Եթե նախաձեռնությանը միանա 1 միլիոն հայ, ապա ամսական կհանգանակվի
50մլն, իսկ տարեկան արդեն 600մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Նման
գումարների ներգրավման կանխատեսելիությունը և ամենամսյա հոսքը կօգնի էլ
ապահովել վերակառուցման, զարգացման և մարդասիրական բազմաթիվ
ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ պլանավորել տարբեր
ռազմավարական խնդիրների լուծումները։ Հարկ եղած դեպքում Հիմնադրամը
հնարավորություն կունենա անմիջապես արձագանքել հայրենիքի կամ սփյուռքի
առջև ծառացած բոլոր մարտահրավերներին:

«Այժմ համահայկական ռեսուրսների համախմբան իրական ժամանակն է, երբ
միլիոնավոր հայեր կանգնած են ինչպես մեկ բռունց, որտեղ սակայն
յուրաքանչյուրի ներգրավածությունը շատ կարևոր է։ 50PLUS-ը ինքնաբավ, հզոր
ու հարատև Հայրենիք ունենալու գրավականն է։ Եկեք միանանք և ուս ուսի
տված, իրար թիկունք պահած սարեր սասանենք ու վերակերտենք մեր ավելի հզոր
ավելի ամուր հայրենիքը»,– իր խոսքում նշել է «Հայաստան» համահայկական
հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

Մեկնաբանել

Trending