Հասարակություն
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք

Հրապարակված է
2 տարի առաջ,
Հոկտեմբերի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 68 530 դեպք:
Հոկտեմբերի 20-ին կատարվել է 4 340 թեստ, հաստատվել է 1 836 նոր դեպք, առողջացել են 485-ը, 20 մահվան դեպք է արձանագրվել:
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) և 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Հայաստանում համավարակի տարածման սկզբից ի վեր, երեխայի մահվան առաջին դեպքն է արձանագրվել կորոնավիրուսային հիվանդությունից: 16-ամյա երեխան ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ: Ցավալի է կորուստը:
Բժիշկներն արել են հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցառումները, սակայն երեխայի կյանքը հնարավոր չի եղել փրկել: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 321 է:
Հոկտեմբերի 21-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 68 530
Բուժվողներ՝ 17 869
Առողջացածներ՝ 49 219
Մահվան ելքեր՝ 1121
Ընդհանուր թեստեր՝ 357 104: