Քաղաքականություն

Հանդիպել են Հայաստանի եւ Արցախի նախկին բոլոր նախագահները

Հրապարակված է

,

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի և երրորդ նախագահ Բակո Սահակյանի հետ, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

«Տեղեկացնում եմ, որ Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»,- գրել է Մուսինյանը։

Մեկնաբանել

Trending