Հասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1234 նոր դեպք

Հրապարակված է

,

Հոկտեմբերի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված է կորոնավիրուսային հիվանդության 66 694 դեպք:

Հոկտեմբերի 19-ին կատարվել է 2 893 թեստ, հաստատվել է 1234 նոր դեպք, առողջացել են 526-ը, 10 մահվան դեպք է արձանագրվել:

Մահվան 10 դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է:

Հոկտեմբերի 20-ի ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 65 460
Բուժվողներ՝ 16 541
Առողջացածներ՝ 48 734
Մահվան ելքեր՝ 1101
Ընդհանուր թեստեր՝ 352 764:

Մեկնաբանել

Trending