Connect with us

Սպորտ

Լեւոն Արոնյանը պատրաստ է միանալ բանակին

Հրապարակված է

,

Լուսանկարը` chess24.com

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հերթական անգամ բարձրաձայնել է Արցախում ընթացող պատերազմի մասին: Այս անգամ նա հարցազրույց է տվել chess24.com կայքին ու նշել, որ պատրաստ է պայքարել հանուն իր հայրենիքի: Մինչ այդ նա Նորվեգիայում մրցաշարի էր մասնակցել ու 3-րդ տեղը գրավել:

«Իմ երկիրը Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հարձակումների է ենթարկվում: Փորձում ենք պաշտպանել մեզ ու խաղաղության մեջ ապրելու մեր իրավունքը: Աշխարհի բոլոր հայերի համար սա ամենակարեւոր խնդիրն է: Վաղը վերադառնում եմ Հայաստան ու կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ իմ երկրին հաղթահարել այս խնդիրը:

Ամեն ինչ կանեմ, ինչ կարող եմ: Եթե անհրաժեշտ լինի բանակում լինել, դա էլ կանեմ: Սեպտեմբերի 27-ից, ինչ պատերազմը սկսվել է, չեմ կարողանում նորմալ քնել ու կենտրոնանալ շախմատի վրա:

Միեւնույն ժամանակ շատ անկաշկանդ էի խաղում, քանի որ անհանգստանում էի ընկերներիս ու ընտանիքիս համար, որոնք մասնակցում են պատերազմին, գուցե, դրա համար էլ արդյունքներս լավն էին:

Հայերով ամեն ինչ կանենք, որ գոյատեւենք: Ներկա պահին լավատեսության կամ հոռետեսության մասին չենք մտածում: Մեր պարտքի մասին ենք մտածում:

Երկու պապերս էլ մասնակցել են պատերազմի: Պապս թողել է իր երեխաներին ու մեկնել կռվի, առանց հարցեր տալու`արդյոք դա ճիշտ է, թե ոչ: Նա գիտեր, որ պարտավոր էր այդպես վարվել: Ես էլ եմ այդպես զգում»:

Մեկնաբանել

You must be logged in to post a comment Login

Թողնել մեկնաբանություն

Հասարակություն

Մեր խիզախներն անմահ են. Մխիթարյանը նոր գրառում է կատարել

Հրապարակված է

,

Հրապարակեց՝

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Մեր ցավն այնքան խորն է, որ անհնար է բացատրել… այսօր ամբողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում մեր ընկած հերոսներին:

44 օր շարունակ նրանք ցուցադրեցին անկարագրելի խիզախություն ՝ զոհաբերելով սեփական կյանքերը: Նրանք պաշտպանեցին մեր հայրենիքը, հայրենակիցներին և մեր հազարամյա պատմական հողերը:

Դուք միշտ կլինեք մեզ հետ:

Աղոթում ենք մեր վիրավոր եղբայրների համար: Երախտապարտ ենք հայոց զինվորներին: Շնորհակալություն:

Մեր ազգին մաղթում եմ հզորություն և միասնություն, քանի որ միայն այդպես կարող ենք հաղթահարել այս մեծ ցավը:

Պետք է մնանք կենտրոնացած, իրազեկված և օգտագործենք մեր ողջ ներուժը՝ ստեղծելով ավելի լավ աշխարհ մեր երիտասարդների համար:

Դա պետք է լինի խաղաղության աշխարհ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց բոլոր երազանքները»,-գրել է Հենրիխը:

Շարունակել կարդալ

Life

Խաղաղության կոչ աշխարհին. Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել

Հրապարակված է

,

Հրապարակեց՝

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մենք ձգտում ենք ապրել: Խաղաղության կոչ աշխարհին՝ Արցախի մանուկներից»,-գրել է Մխիթարյանը և հրապարակել տեսանյութ:

Շարունակել կարդալ

Trending