ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանի միասնական տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց ռազմաճակատում տիրող իրավիճակը։
Ըստ Հովհաննիսյանի՝ վաղ առավոտից արցախա-ադրբեջանական սահմանի հարավային և հյուսիսային ուղղությամբ մարտերը շարունակվել են։
«Մարտերը թեժ են եղել հատկապես հարավային ուղղությումբ, կողմերը որևէ դիքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել»,- ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ այս պահին մարտերի ուժգնությունը թուլացել է։
Հակառակորդի կորուստների մասին տվյալները կներկայացվեն առավոտյան։